‘Նալբանդյանը ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ’

804

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ հուլիսի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին: Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրները, դրանց հանգուցալուծման ուղիները և այդ գործընթացներում ԵԱՀԿ դերակատարությունը:

  

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուն խոստանում է վրեժ լուծել իսրայելցի անչափահասների սպանության համար’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը տիկնոջ հետ այցելել է Վատիկան’