‘Նալբանդյանը ջերմությամբ է հիշում Ցեղասպանության հուշարձանի բացման հուզիչ արարողությունը’

774

Հուլիսի 21-ին Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարեցին Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

Նալբանդյանը իր խոսքում նշեց, որ այսօր Լիոնն ու Ռոն-Ալպի տարածաշրջանը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, վկայում են հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ` Հայաստանի հետ կապվածության մասին։ «Ես ջերմությամբ եմ հիշում Լիոնի քաղաքապետի հետ միասին 2006թ. ապրիլին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման հուզիչ արարողությունը»,- ասաց Նալբանդյանը:

 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանը նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանին Գյումրիում դիմավորել են բողոքի բացականչություններով. ԳԱԼԱ’