‘Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ’

822

Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը անդրադարձել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը. հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Սասունյան. Բրիտանիան փոխո՞ւմ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը ‘