‘Նալբանդյանն ընդունել է ամերիկացի նոր համանախագահին’

885

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: ԱԳՆ մամլո ծառայությունը փոխանցում է, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին։
Ջեյմս Ուորլիքը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով։ 
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա։ 
Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձել են բանակցային գործընթացին առնչվող հարցերին։

Նախորդ հոդվածը‘Դեմ են ՍերԺ Սարգսյանի որոշմանը. Ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարար է զոհվել ‘