‘Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում’

1034

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են Նյու Յորքում, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հայաստանյան պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։

Քննարկվել են նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Եռանախագահները տեղեկացրել են հոկտեմբերին տարածաշրջան այցելելու իրենց ցանկության մասին։

 

Նախորդ հոդվածը‘Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Գործ ունենք առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հանցավոր սխեմայի հետ’