‘Նալբանդյան. Ադրբեջանը սպասում է այլ որոշակիության’

933

Վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած առաջարկությունները Բաքվի սրտովը չեն: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Դա վերաբերում է նաև վստահության, մասնավորապես, հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության մեծանիզմների ստեղծման հարցերին, այդ թվում` համանախագահների հրապարակած առաջարկություններին, որոնք ձևակերպվել են որպես փաթեթային և բաղկացած են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններից», — ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան այցի ընթացքում ներկայացրել էր բավականին որոշակի գաղափար, այդ թվում բովանդակությամբ` Փարիզում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու համար: Ընդ որում Նալբանդյանը նշել է, որ, ըստ երևույթին, այդ որոշակիությունն այնքան էլ Բաքվի սրտովը չէ, այդ պատճառով նրանք սպասում են այլ որոշակիության:

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած առաջարկությունների նկատմամբ այլընտրանքային և ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված որոշակիություն, պարզապես, գոյություն չունի:

Լավրովն իր երթին նշել է, որ Ռուսաստանը կպաշտպանի ցանկացած ջանք, որը կհանգեցնի կամ կմոտեցնի այդ ճգնաժամի կարգավորմանը: «Ֆրանսիացի գործընկերների գաղափարները, որոնք թույլ կտան գործնական լեզվի փոխադրել վերևներում համաձայնեցված սկզբունքները, վայելում են Ռուսաստանի աջակցությունը», — նշել է ան: Այդ համատեքստում նա հավելել է, որ, ամեն դեպքում, որքան կանոնավոր լինեն Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումները, այնքան ավելի մեծ դինամիկա ձեռք կբերի բանակցային գործընթացը: 

Նախորդ հոդվածը‘Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ակտիվիստներին. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը’