‘Նալբանդյան. Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ ‘

1337

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից»,-այդ մասին մեկնաբանելով վերջին օրերին սահմանում առկա լարվածությունը «Առավոտ»-ին ասել է ԱԳ նախարար Է. Նալբանդյանը։

Նալբանդյանի խոսքով Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ Սարգսյանն ու Ալիեւը համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ «Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ»,- ասել է Նալբանդյանը։

Նշենք, որ վերջին օրերին իրադրությունը շփման գծում կրկին սրվել է: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիոն գործողությունների հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Ո՞ր դեպքում պաշտոնանկ կանեն Պելեգրինիին ‘
Հաջորդ հոդվածը‘Խուզարկուները պարզել են Նեմցովի մարդասպանների երթուղին՝ մինչև Բոլշայա Դմիտրովկա (տեսանյութ)’