‘Նալբանդյան. ԼՂ կարգավորման «փաթեթայինի» կիրառումը ենթադրում է փուլային լուծումներ’

1869

2017-ի ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 5 անգամ, հակամարտության կարգավորման համար 14 հայտարարություն է ընդունվել, 2017-ի ամփոփիչ ասուլիսում այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ տարվա ընթացքում 7 երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, 70-ից ավելի միջազգային պայմանագիր է կնքվել, արտգործնախարարը 40 այց է կատարել, ունեցել 105 հանդիպում, իսկ դիվանագիտական 19 այց կատարվել է Հայաստան:

Հարցին, թե ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորման առումով որ տարբերակին է առաջնությունը տրվում` փուլայի՞ն, թե՝ փաթեթային, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ նման քննարկումները հատուկ էին 20 տարի առաջ. «Հիմա մոտեցումն այլ է. համանախագահները հայտարարել են, որ հակամարտության կարգավորումը այն սկզբունքների հիման վրա պետք է լուծվի, որոնք կողմերին ներկայացվել են։ Անգամ մեկ դրույթի չկատարումը անհնարին կդարձնի բանակցությունները։ Փաթեթայինի կիրառումը ենթադրում է փուլային լուծումներ»։

Նախորդ հոդվածը‘1633-ին Օսմանյան կայսրությունում որոշվեց ծխողներին մահապատժի ենթարկել’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանում գտնված նորածինը շուտով նոր ընտանիք կունենա’