‘Նալբանդյան. ԼՂ հարցում ԵՄ դիրքորոշումը միշտ նույնն է եղել’

3155

«Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, [այլ] Ադրբեջանի-Եվրամիության, Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ մոտեցումների տարբերության մասին», — հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր «Ազատության» խնդրանքով ներկայացնելով Եվրամիության Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի հռչակագրի հետ կապված իրավիճակը:
«Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, եւ նախորդ նաեւ գագաթնաժողովների ժամանակ, նաեւ՝ Արեւելյան գործընկերության», — ասել է Նալբանդյանը՝ մանրամասնելով․
«Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերի եւ մոտեցումների: Դա կոնյունկտուրային ինչ-որ դիրքորոշում չի եղել՝ դա մտածված, բավական գիտակցված եւ այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին եւ մոտեցումներին՝ նպաստել նաեւ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Երբեւէ այս դիրքորոշումը Եվրամիության չի փոխվել»:


 

Նախորդ հոդվածը‘Սիրիական ուժերը գրոհել են ԻՊ վերջին բաստիոնը’
Հաջորդ հոդվածը‘Եթովպական ծագմամբ երգիչը ամենաշատ գումարն է վաստակել աշխարհում’