‘Նալբանյանը բրիտանացի պատգամավորների հետ խոսել է ԼՂ հիմնախնդրից ‘

876

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ և նրանց հետ զրույցում նրանց խնդրանքով ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը: Տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի, քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր։

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Վաշինգթոնում. կան զոհեր և վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Ակցիան և՛ արթնացնում է դատավորին՝ դատավորի մեջ, և արթնացնում է քաղաքացուն՝ մեր բոլորի մեջ’