‘Նախագահական ընտրությունները՝ փետրվարի 18-ին’

1316

2013 թվականի նախագահական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն փետրվարի 18-ին։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշեց, որ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ ըստ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի «Հանրապետության նախագահական ընտրություններն անցկացվում են հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Այսօր ժամը 15.00-ին կգումարվի ԿԸՀ արտահերթ նիստ, որի ընթացքում կհաստատվի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Իսկ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն նախագահի ընտրության օրվա մասին ԿԸՀ նախագահը հանդես է գալիս քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:


Նախորդ հոդվածը‘Կանխվել է խմբակային փախուստի փորձ’
Հաջորդ հոդվածը‘Ստորագրահավաք` հանուն հուշարձանների ճիշտ պաշտպանության ‘