‘Նախագահական ընտրությունները Սիրիայում’

840

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը տիկնոջ հետ ներկայացել է ընտրատեղամաս և մասնակցել քվեարկությանը՝ միանգամայն վստահ իր հաղթանակին:

Քվեարկել են նաև նախագահի մյու երկու թեկնածուները՝ նախկին նախարար Հասան Աբդել Իլլյահի ան-Նուրին և Հալեպից կումունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարը:

Լիբանանի սահմանային քաղաքներից ընտրություններին մասնակցելու համար եկել են բազմաթիվ սիրիացի փախստականներ. 3 միլիոն փախստականներից քվեարկության թույլտվություն է ստացել ընդամենը 200 հազարը: Ընդհանուր առմամբ՝ փախստականների թվում կան և՛ Ասադի կողմնակիցներ, և՛ մարդիկ, ովքեր կտրականապես հրաժարվել են մասնակցել ընտրություններին:

Արևմուտքի աջակցությունը վայելող սիրիացի ընդդիմադիրներն այս ընտրությունները ֆարս են անվանել և կոչ են արել բոյկոտել դրանք, նրանք հենց փողոցում ընտրությունների նմանակում են կազմակերպել՝ «քվեարկելով» կոշիկներով: Ընտրատեղամասերն աշխատել են միայն սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Իսկ Հալեպում ընտրությունների օրը փողոցային մարտեր էին ընթանում:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա ժամերին, սակայն ըստ ամենայնի՝ Բաշար Ասադը ևս յոթ տարով կղեկավարի Սիրիան: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ Գյուղնախարարություն. Տավուշի մարզում վարելահողերի ընդամենը 40 %-ն է նպատակային օգտագործվում’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. էլ․էներգիայի սակագինը նախատեսվում է բարձրացնել 3․8-4․3 դրամով’