‘Նախագահական նստավայր տանող բոլոր ուղիները փակվել են բետոնե սալերով’

1157

Եգիպտական իշխանությունները հունիսի 26-ին Կահիրեում բետոնե սալերով փակել են դեպի նախագահական նստավայր տանող բոլոր ճանապարհները: Փողոցի երկայնքով  մետաղյա արգելափակոցներ են դրվել, որոնց վրա փշալարեր են տեղադրված: Նստավայրի ներսում և հարակից տարածքում տեղակայվել են եգիպտական ազգային գվարդիայի ստորաբաժանումները, որոնց հրամայվել է պաշտպանել օբյեկտը: Գվարդիականները զինված են ոչ միայն հրազենով. նստավայրի դարպասներից դուրս կանգնած են զրահամեքենաներ և տանկեր: Հանրապետական գվարդիայում և ոստիկանությունում հետաձգվել են բոլոր արձակուրդները, ողջ անձնակազմին հրահանգվել է պատրաստ լինել տագնապի  ազդանշանով ոտքի կանգնել:

Այս կերպ եգիպտական իշխանությունները պատրաստվում են ընդդիմության՝ հունիսի 30-ին նախատեսված հանրահավաքին: Սպասվում է, որ բազմաթիվ ընդդիմադիր խմբերի կողմից կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն տասնյակ, եթե ոչ՝ հարյուր հազարավոր ցուցարարներ, որոնք բողոքելու են նախագահ Մոհամեդ Մուրսիի և իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կուսակցության իր կողմնակիցների քաղաքականության դեմ:  «Ալ-Ահրամ» պարբերականի տվյալներով՝ ցուցարարների հիմնական պահանջը արտահերթ նախագահական ընտրություններն են լինելու: Ակցիան նախատեսված է անցկացնել Մոհամեդ Մուրսիի պաշտոնակալության մեկամյակի օրը. Մուրսին Եգիպտոսի նախագահի պաշտոնը ստանձնել է 2012 թ. հունիսի 30-ին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի մաքսավորները մի ուղևորից առգրավել են 35 կգ ոսկերչական զարդեր’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. Երազանքս կատարվեց’