‘Նախագահին վիրավորելը թանկ հաճույք է ‘

1159

Եգիպտացի երիտասարդ ընդդիմադիր Ահմեդ Դուման վեց ամսվա կալանքի է դատապարտվել իր ինտերնետային բլոգում նախագահ Մուրսիին «հանցագործ և մարդասպան» անվանելու համար: Դատավարությանը ներկա են եղել Դումայի հարյուրավոր համախոհներ, ովքեր դատավճիռը լսելուց հետո սկսել են հակակառավարական կարգախոսներ հնչեցնել: Ահմեդ Դուման նաև պետք է տուգանք վճարի՝ 220 եգիպտական ֆունտ: Մինչ վերաքննիչ դատարանի որոշումը՝ նա կարող է  ազատ արձակվել 5 հազար ֆունտ գրավի դիմաց: Բլոգերն ասում է, որ իր խոսքերը ոչ թե վիրավորանք են Մուրսիի հասցեին, այլ «իշխանությունը մենաշնորհած ռեժիմի քաղաքական քննադատություն»: Դումայի համախոհները լի են պայքարը շարունակելու վճռականությամբ: «Էլի միլիոնավոր Ահմեդ Դումաներ կհայտնվեն: Մենք չե՛նք լռի, քանի դեռ չենք տապալել այս ռեժիմը»,- ասել է նրանցից մեկը՝ Ահմեդ Հարարը, որը տեսողությունը կորցրել է Հոսնի Մուբարաքի դեմ ցույցերի ժամանակ:

Հեղափոխությունից հետո Եգիպտոսի դատարանն առաջին անգամ է ազատազրկման դատավճիռ կայացնում նախագահին վիրավորելու համար, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում տրակտորների մրցարշավ է անցկացվել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկ. Սերժ Սարգսյանը մեզ սալյարկա բերող է եղել(տեսանյութ)’