‘Նախագահի թեկնածուն կոչ է անում հանել բոլոր թեկնածությունները և Սերժ Սարգսյանին թողնել միայնակ’

1200

Նախագահի թեկնածուներին «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը կոչ է անում հանել իրենց թեկնածությունը, և Սերժ Սարգսյանին թողնել միայնակ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ եթե թեկնածուները Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ, ապա նա չի ստանա նույնիսկ ձայների 50 տոկոսը: «Եթե, իհարկե, չկեղծվեն ընտրությունները»,- նկատեց Արամ Հարությունյանը:

Այս ընտրություններում, ըստ Արամ Հարությունյանի, կեղծ թեկնածուներ չկան: «Կային նախորդ ընտրություններում և որոնք հիմա բնակվում են ՀՀԿ-ի նկուղներում»,- ասաց նա և նշեց Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի և այլոց անունները:

Panarmenian.net-ի փոխանցմամբ՝ Արամ Հարությունյանը կարծում է, որ ընտրություններում երկրորդ փուլ կլինի: Նա պատրաստ է կանգնել այն թեկնածուի կողքին, ով երկրորդ փուլում կհայտնվի Սերժ Սարգսյանի դեմ:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Բոլորին կարոտել էի’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ (տեսանյութ)’