Նախագահի թեկնածուն տուգանվել է ռասայական ատելություն հրահրելու համար

551

Փարիզում դատարանը նախագահի ծայրահեղ աջ թեկնածու Էրիկ Զեմմուրին դատապարտել է 10 հազար եվրո տուգանքի՝ ռասայական ատելություն հրահրելու համար։

Դատավարության առիթ են դարձել Զեմմուրի հայտարարությունները 2020 թ․ մի հեռուստաեթերում, երբ առանց ուղեկիցների Ֆրանսիա ժամանող անչափահաս միգրանտներին նա անվանել էր «գողեր», «մարդասպաններ» և «հանցագործներ»։

Զեմմուրի կարծիքով՝ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նրա փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԴատարանը խափանման միջոց չի ընտրել
Հաջորդ հոդվածըԴատարանը կքննարկի Բրեյվիքի վաղակետ ազատման դիմումը