‘Նախագահի թեկնածու Մ.Սարգսյանի գլխավոր մրցակիցը էպոսագետն է’

1330

Նախագահական ընտրություններում առաջադրելու մասին արդեն հայտարարած, ազատամարտիկ, վետերան մահապարտների «Արծիվ 30» ՀԿ նախագահ Մարտիկ Սարգսյանը կարծում է, որ առավոտը պետք է սկսել Վահագնին, Անահիտին ու Արամազդին փառք տալով: Պետք է ոչ թե եվորապական արժեքներին հետևել, այլ հայրենապաշտ ու ցեղակրոն լինել: Նա այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր նախըտրական ծրագրի հիմքը: Նրա խոսքով ՝պետք է հետամուտ լինենք մեր ազգայնականությանը, հակառակ դեպքում կկորցնենք հայի տեսակը: «Առանց դրա էլ գնալով գունավորվում ենք՝ «գալուբոյից» մինչև վարդագույն:

Թեկնածուն հայտարարեց ազգայնական նոր շարժման սկիզբը, որը նպատակ ունի մտցնել ոչ միայն մեր կյանք, այլև՝ քաղաքականություն:

Ասում է՝ պարտարստ է պայքարել, չնայած իր շանսերը սոցիոլագ Ահարոն Ադիբեկյանը գնահատում է ընդամնեը 0.3 տոկոս:

Հույս ունի, որ այն կաճի մինչև 10-15 անգամ.«Ես ինձ մրցակից եմ համարում էպոսագետ Վարդանին, որը լավ գաղափարներ ունի և շատ առաջ կգնա»: Ազատամարտիկը կարծում է, որ գործող նախագահն այնքան առաջ է իր հնարավորություններով ՝ փողով, թիմով , որ ինքը չի կարող նրա հետ մրցել. «Փոխարենը մենք էլ անկեղծություն ունենք, հայրենիքի համար կռվել ենք, արյուն ենք տվել: Ես, իմ ընկերներն ու մեր որդիները պատրաստ ենք նորից նույնը անել», -ասաց Մարտիկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախըտրական գրավի մեծ մասն արդեն հավաքել է: Վստահեցնում է, որ գումարն ամբողջությամբ շուտով կվճարի, հայտնում է PanArmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Սամյուել ԷտօՕ. Մեսին աստված է’
Հաջորդ հոդվածը‘Երևանի Լամբադա կամրջի տակ քաղաքացի է ընկել’