‘Նախագահի վերահսկողականը ստուգում է ՍԱՊԾ-ն ‘

1067

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը երեկվանից ստուգումներ է անցկացնում Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Այդ մասին Lur.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ՍԱՊԾ մամլո ծառայությունում: 

ՍԱՊԾ մամլո ծառայության փոխանցմամբ՝ իրենց հայտնի չեն ստուգման պատճառները, միևնույն ժամանակ նշեցին, որ ստուգումները կատարվում եմ պարբերաբար, և այս ստուգումն էլ կարելի է համարել ընթացիկ: 

Մինչ այդ ԶՄԼ-ներում շրջանառվում է վարկած, ըստ որի՝ ստուգման արդյունքում, հնարավոր է, ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը պաշտոնանկ արվի:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Գրիգորյան. Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Apple-ը հետաձգել է նոր iPad-ի շնորհանդեսը’