‘Նախագահի ևս 6 պոտենցիալ թեկնածու. Մամուլ’

969

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ միայն երեկվա ընթացքում վեց անձ` վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք է ստացել:

Սույն տեղեկանքը, որ անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, երեկ ստացել են ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը (ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինը), ՍԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և Մհեր Հայրապետյանը: Վերջինս, ինչպես «ՀԺ»-ին հայտնի դարձավ, ֆիզիկոս է, և դեռ անորոշ է, թե ինչու է մտադիր նախագահի թեկնածու առաջադրվել: «ՀԺ»-ն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ էլ ՀՀ ոստիկանությունից վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին փաստաթուղթ էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը և բժիշկ Զարուհի Հարությունյանը: Այսօրվանից սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման վերջնաժամկետը 2013-ի հունվարի 4-ն է:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել’
Հաջորդ հոդվածը‘Բեգլարյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Պլասիղո Դոմինգոյի համերգից հետո. Մամուլ’