Նախագահն իր օդանավը տրամադրել է սնանկացած ավիաընկերությունների ուղևորներին

274

Կոլումբիայի առաջնորդ Գուստավո Պետրոն հինգշաբթի կարգադրել է նախագահական ինքնաթիռը և երկրի ՌՕՈՒ մնաց ամբողջ շարժակազմն օգտագործել երկու սնանկացած ավիաընկերությունների ուղևորներին, որոնք մնացել են օդանավակայաններում։

Պետրոն հայտարարել է, որ «կչեղարկի իր բոլոր ուղևորությունները, որպեսզի նախագահական ինքնաթիռը կարողանան օգտագործել ստեղծված ճգնաժամի պայմաններում»։

«Տրանսպորտի նախարարության և քաղաքացիական ավիացիայի վարչության հետ միասին մենք ուսումնասիրում ենք, թե ինչ միջոցներ են անհրաժեշտ՝ ավիաոլորտում ստեղծված արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար»,- հավելել է պետության ղեկավարը։

Փետրվարի վերջին տնտեսական խնդիրների պատճառով իր աշխատանքները դադարեցնելու մասին հայտարարել էր Viva Air-ը, որին բաժին էր ընկնում Կոլումբիայում ավիափոխադրումների շուկայի 15 %-ը։ Չորեքշաբթի միանգամից, առանց նախազգուշացման, թռիչքները դադարեցնելու մասին տեղեկացրել է Ultra Air-ը (շուկայի 8 %-ը)։ Շուկայից երկու ավիափոխադրողների անսպասելի հեռացումը քաոս է առաջացրել օդանավակայաններում։ Կոլումբիայում մնում է ընդամենը մեկ ավիափոխադրող՝ Wingo-ն, որին բաժին է ընկնում շուկայի 3 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփ-կրտսեր․ Հորս ներկայացված մեղադրանքները ԱՄՆ-ը վերածում են «բանանային հանրապետության»
Հաջորդ հոդվածըՓորձագետներ․ Ավելի ու ավելի շատ չեզոք երկրներ են անցնում Ռուսաստանի կողմը