‘Նախագահ ընտրվելու դեպքում սենատոր Ռուբիոն պատրաստ է պատերազմել Իրանի դեմ’

922

Ֆլորիդա նահանգից հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, որպեսզի թույլ չտա նրան միջուկային զենք ստեղծել: Այդ մասին Ռուբիոն հայտարարել է կիրակի օրը CBS հեռուստատեսության եթերում:

43-ամյա Ռուբիոն կասկած է հայտնել այն առնչությամբ, թե  Թեհրանի միջուկային խնդրի կարգավորման նպատակով ՄԱԿ-ի ԱԽ մշտական հնգյակի և Գերմանիայի՝ ներկայիս բանակցություններն Իրանի հետ կավարտվեն  հաջողությամբ:

Քաղաքական գործիչը հաստատական պատասխան է տվել այն հարցին,  թե արդյոք բանակցությունների այլընտրանք է համարում պատերազմն Իրանի դեմ, և արդյոք հրաման կտա ռազմական ուժ կիրառել իսլամական հանրապետության դեմ, եթե հաղթի ընտրություններում: «Միանգամայն»,- հայտարարել է սենատորը: «Մենք չենք ուզում՝ դա տեղի ունենա: Սակայն միջուկային Իրանի գոյացման  ռիսկն այնքան մեծ է, որ նման տարբերակը հնարավոր չէ բացառել»,- նշել է Ռուբիոն: Նրա կանխատեսմամբ՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ չսկսի Իրանի դեմ, ապա դա կանի «մեկ ուրիշը»: Որպես այդպիսիք՝ Ռուբիոն անվանել է Սաուդյան Արաբիան և Իսրայելը:

Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում. մենք, դուք, լռելու իրավունք չունենք’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դատապարտել է Լիբիայում եթովպացի քրիստոնյաների նկատմամբ հաշվեհարդարը’