‘Նախագահ Ռոուհանին նշել է խորհրդարանական ընտրությունների բարձր մասնակցությունը’

1331

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հատուկ նշել է խորհրդարանի և ԻԻՀ-ի Փորձագետների խորհրդի ընտրությունների բարձր մասնակցությունը, ուրբաթ օրը հաղորդել է  Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, Իրանի նախագահը ընտրություններն անվանել է երկրի անկախության խորհրդանիշ:

Ուրբաթ օրը մեկնարկել են Իրանի տաներորդ գումարման խորհրդարանի (մեջլիսի) համապետական ընտրությունները, որոնց կարող են մասնակցել ձայնի իրավունք ունեցող 55 միլիոն իրանցիներ:

Իրանի խորհրդարանը՝ իսլամական խորհրդի մեջլիսը, ընտրվում է ուղիղ գաղտնի ընտրություններով: Ընտրությունների արդյունքում 25 %-ից ավելի ձայն ստացած թեկնածուները դառնում են մեջլիսի պատգամավոր, մյուս թեկնածուները շարունակում են պայքարը երկրորդ փուլում: IRNA գործակալության տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում 290 պատգամավորական տեղի համար պայքարի մեջ են մտել առնվազն հինգ հազար թեկնածուներ: Խորհրդարանի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գասպարիին ազատ են արձակում. Panorama’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Աստ հանգչի շատ հեղափոխական դաշնակցություն’