‘Նախագիծը չընդունվեց, խմբակցությունները կդիմեն ՍԴ. Ֆոտոշարք’

1238

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն քննարկում է ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկված Կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագիծը: Քիչ առաջ տեղի ունեցավ քվեարկությունը, եւ իշխող մեծամասնությունը, բնականաբար, տապալեց նախագծի ընդունումը. ԱԺ-ն 45 կողմ եւ 54 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց նախագծին: Իսկ ԱԺ-ի մոտ շարունակվում է «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության ակցիան: Քիչ առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցուցարարների մոտ հայտարարեց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ Կոնգրես, ԲՀԿ, Ժառանգություն եւ ՀՅԴ, որոշում են կայացրել այս հարցով դիմել ՍԴ: 

Նախորդ հոդվածը‘Ակցիա ԱԺ-ի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները շարժվում են դեպի ՄԻՊ-ի գրասենյակ եւ համազգային գործադուլի կոչ են անում ‘