‘Նախագիծ. Վերացնել մուտքի վիզային ռեժիմը դիվանագետների համար՝ Հայաստանի եւ Չերնոգորիայի միջեւ’

983

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգ է ներկայացրել «Հայաստանի հանրապետության կառավարության եւ Չերնոգորիայի կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծ: Նախագծի հիմնավորումն այսպիսին է. «Հայաստանի Հանրապետությունը և Չերնոգորիան փոխադարձաբար չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ միմյանց պետություններում, ինչը բարդացնում է երկու պետությունների դիվանագետների կողմից մուտքի արտոնագրի ձեռքբերումը: Սույն համաձայնագրի ստորագրումը ուղղված է լրացնելու այդ բացը և, միաժամանակ, նպաստելու Հայաստանի Հանրապետության և Չերնոգորիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը, պաշտոնական այցելությունների խթանմանը»:

Նաեւ նշվում է, որ Հայաստանն ունի դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի պահանջի վերացման վերաբերյալ համաձայնագրեր բազմաթիվ պետությունների, այդ թվում` Եվրոպական Միության անդամ և անդամ չհանդիսացող մի շարք եվրոպական երկրների հետ (Սերբիա, Սլովակիա, Խորվաթիա, Կիպրոս, Լեհաստան, Ֆրանսիա և Շվեյցարիա): Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև  ստորագրվել է վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր, որով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է վերացնել ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար: Հետևաբար, այս Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է ոչ ԵՄ անդամ Չերնոգորիայի հետ նույնպես հաստատելու դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմ:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանն Իսրայելում. Ամերիկան չի հավատա Իրանի ազնիվ խոսքին’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանում երկրաշարժը խլել է 320-ից ավել մարդու կյանք’