‘Նախադիտում՝ «Բունդեսլիգա» 2013-2014 Մաս 2-րդ’

1999

Այսօր երեկոյան «Բավարիա» — «Բորուսիա Մյունխենգլադբախ» խաղով կմեկնարկի «Բունդեսլիգան»: Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ , իսկ թե ինչպես են մոտենում մրցաշրջանին մնացած 9 թիմերը, անդրադառնանք ստորև:

«Համբուրգ»

2011-2012 մրցաշրջանի համեմատ համբուրգցիները նախորդ մրցաշրջանը վատ չանցկացրեցին: Թիմի գլխավոր խնդիրը բացի պաշտպանության անհուսալի խնդիրը շարունակում է մնալ Վան դեր Վաարտից չափազանց մեծ կախվածությունը: Հոլանդացին, ով այդպես էլ չիրացրեց իր ահռելի տաղանդը, արդեն 30 տարեկան է, և նրանից բարդ է ակնկալել, որ դուրս կգա իր նախկին խաղամակարդակին: Ինչ վերաբերում է պաշտպանությանը, ապա Տորստեն Ֆինկն այժմ իր կազմում ունի Ջուրուին և Սոբյեխին, ովքեր պետք է որոշակիորեն շտկեն պաշտպանությունում խաղը: Եվրոպայի լիգայի մասին կարելի է մտածել:

«Հանովեր 96»

Եվս մեկ թիմ, որը խնդիրներ ուներ պաշտպանությունում, բայց փայլուն և գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում առջևի գծում: Պաշտպանությունում միակ նշանակալից ձեռքբերումը «Նանսիից» Սանեն է, բացի դրանից Դորտմունդից Հանովեր է տեղափոխվել «Բորուսիայի» պահեստային Բիտենկուրտը: Եթե լուծվի խնդիրները պաշպանությունում, կարելի է ակնկալել ավելի բարձր տեղ, քան 9-րդն է:

Հերտա «Բերլին»

Երկրորդ «Բունդեսլիգայում» թիմը վստահորեն գրավեց առաջին հորիզոնականը և ժամանակից շուտ որակավորվեց Առաջին լիգա: Թիմը հուսով է իր կազմում պահպանել Ռոննիին, որից հետո մրցաշրջանում միակ և ամենակարևոր խնդիրը, անկախ ցուցադրած խաղից, կլինի «Բունդեսլիգայում» ամրապնդվելը:

«Մայնց 05»

Անցյալ մրցաշրաջանի ավարտը թիմը ձախողեց և չկարողացավ պայքարել եվրագավաթների գոտու համար: Այս տարի հարձակվող Ուջայի և երիտասարդ պաշտպան Կիրհոֆի կորստից հետո, ով տեղափոխվեց «Բավարիա» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, եվրագավաթների մասին մտածելն ավելի բարդ կլինի:

«Նյուրնբերգ»

Տիմի Սիմոնսի և Տիմ Կլոզեի թիմից հեռանալը կարող է ազդել «Բունդեսլիգայի» վերջին մրցաշրջանների ստաբիլ միջակ համարվող թիմի արդյունքների վրա: Անցյալ մրցաշրջանում թիմը ուներ գոլահարի խնդիր, և որպեսզի մրցաշրջանում ավելի շատ գոլ խփի, քան 39-ն է, ակումբի սպորտային տնօրենը որոշեց ձեռք բերել 4 հարձակվողների՝ Դրմիչին «Ցյուրիխից» Գինչեկին և Վեբերին Դորտմունդի «Բորուսիայից» և Ստեպինսկիին «Վիձեվից»: Վիզինգերի սաների գլխավոր ուժը խաղադաշտում կարգապահությունն է, և մարզիչը անկախ կադրերից պետք է փորձի պահպանել դա:

«Ֆրայբուրգ»

Անցյալ մրցաշրջանի 5-րդ հորիզոնականն այս տարի կրկնելը անհավատալի է թվում: Դրա գլխավոր պատճառներից մեկը Եվրոպայի լիգան է, որտեղ հանդես գալիս բազմիցս նման կարգի թիմերը ձախողել են ամբողջ մրցաշրջանը: Թիմը ուժեղացել է Հակեով, Պիլարժով և Մեհմեդիով, բայց Մակրադիի, Կալիջուրիի ևԿրուզեի կորստները կարող են շատ ավելի նշանակալից դառնալ:

«Հոֆենհայմ» Զինսհայմ

Սա վաղուց արդեն այն թիմը չէ, որը մի քանի տարի առաջ մինչև մրցաշրջանի ձմեռային հատվածը պայքարում էր չեմպիոնության համար, և դա հասկանում են և խաղացողները և երկրպագուները: Նրանք միայն անցյալ մրցաշրջանի վերջին տուրում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կարողացան ձեռք բերել փլեյ-օֆֆի իրավունք, որտեղ գերազանցեցին «Կայզերսլաուրտերնին»: Թիմը խնդիրներ ունի խաղային բոլոր դիրքերում, և դրանք լուծելու համար թիմի առաջին կազմ են բարձրացել երիտասարդ մի շարք խաղացողներ, իսկ տրանսֆերներից կարելի է առանձնացնել «Բաստիայում» լավ մրցաշրջան անցկացրած  Անտոնի Մոդեստին:

«Շալկե 04» Գելզենկիրխեն

2012-2013-ը տարօրինակ մրցաշրջան էր գելզենկիրխենցիների համար. նախ թիմը փայլուն մեկնարկեց ՉԼ-ում և «Արսենալի» նկատմամբ հաղթանակից հետո թվում էր, որ Աֆելայ, Հունտելաար, Դրաքսեր եռյակը դեռ շատերին կարող է զարմացնել: Բայց ձմռանը թիմը տառապեց վնասվածքների համաճարակից, իսկ ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում «Գալաթասարայից» կրած պարտությունից հետո խնդիրներ առաջացան նաև հանդերձարանում: Ամեն դեպքում, ակումբի ղեկավարությունը Յենս Կելերի աշխատանքը բարձր գնահատեց՝ նրա պայմանագիրը երկարաձգելով ևս 2 տարով: Ֆելիպե Սանտանան և Ադամ Սալայը թիմի գլխավոր ձեռքբերումներն են, ովքեր պետք է փորձեն լավ ելույթներ ունենալ երկու ճակատով էլ:

«Շտուտգարտ» Շտուտգարտ

Անցյալ մրցաշրջանում միակ լավ երևույթը Գերմանիայի գավաթի եզրափակիչ հասնելն էր, որտեղ թիմը «Բավարիայի» դեմ ավելի լավ խաղաց, քան Յուվեն կամ Բարսան: Այս միջմրցաշրջանում թիմը փորձում էր ապահովել կազմի խորություն և եթե այս կազմը խաղա իր առավելագույն կարողություններով, կարելի է մտածել նաև ՉԼ-ի որակավորվելու մասին:

Նախորդ հոդվածը‘Միասնական տոմս են ներդնում, որ տրանսպորտը դարձնեն 150 դրա՞մ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մալխասյան. Ռեժիմը միշտ ուզում է Կոնգրեսից մի պատանդ ունենալ (տեսանյութ)’