‘Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին ոչ մի լումա չհանգանակել Մայր աթոռին. անդրադարձ Գհուկի վանքի վիճակին (տեսանյութ)’

1126

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացրել է «Կեղծ արժեքներ» շարքի 5-րդ մասը, որում պատկերված է Կոտայքի մարզում կործանվող Գհուկի վանքի վիճակը՝ Երևանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին:

«Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին դիտել տեսանյութը և զերծ մնալ սարերում վանքերի հետ գործ չունեցող Կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն ուղղելով այն առավել կարևոր ուղղություններով: Հայրենիքը նաև հեռավոր գյուղերում կիսաքանդ դպրոցների մեջ դաս անող երեխաներն են: Նրանց է օգնել պետք, իսկ կաթողիկոսը իր հարյուրավոր միլիոնները վաղուց դիզել է»,- մասնավորապես ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Կառլսենը եւ Արոնյանը բարելավեցին իրենց վարկանիշները’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախը Գյումրիի քաղաքապետարանի ստուգման նյութերն ուղարկել է ոստիկանություն’