‘Նախաձեռնություն. Միակ մաղթանքս, որ հեռանաք, որ էլ Ձեր տոնը երբեք չփչացնենք, Սերժ Սարգսյան’

1965

Facebook սոցիալական ցանցում մի խումբ օգտատերեր հանդես են եկել նոր նախաձեռնությամբ: «Շնորհավորանք» անունը կրող խմբի անդամները պատրաստվում են Սերժ Սարգսյանի ծննդյան օրը` հունիսի 30-ը «նշել» յուրահատուկ ձևով: Նրանք տեղադրել են շնորհավորանքի տեքստը, ուր ասվում է.

«Ես`————————— անարդարություններից խոշտանգված, խեղված, սպանված, ինքնասապնված, մի կտոր հացին կարոտ, աշխատանք չունեցող, արտագաղթած և արտագաղթող հազարավոր ՀՀ քաղաքացիների առկայությամբ, Ձեր ծնունդը շնորհավորում եմ, որ ինչ անեմ: Միակ մաղթանքս, որ հեռանաք, որ էլ Ձեր տոնը երբեք չփչացնենք, Սերժ Սարգսյան»:

Ցանկացողները, որոնց թիվն առայժմ այդքան էլ մեծ չէ, այս տեքստում լրացնում են իրենց անունը: Իսկ ամսի 30-ին մասնակիցները պատրաստվում են նույնը գրել մեծ պաստառի վրա և այն տեղադրել նախագահական նստավայրի դիմաց: Նշենք, որ նմանատիպ ակցիա տեղի էր ունեցել նաև 2012թ.-ին:

Նախորդ հոդվածը‘Թաիթիի հավաքականի խաղացողը եղել է Ֆերնանդո Տորեսի էքսկուրսավարը’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են’