‘Նախաձեռնություն ֆեյսբուքում. «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» ‘

1319

Նախաձեռնություն ֆեյսբուքում. «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է»

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական շարժումը նախաձեռնում է ավտոկանգառային անհնազանդություն։ Այդ նպատակով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստաղծվել է «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» անվանումով խումբ։

«Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,–ասված է խմբի հայտարարության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ շարժման անդամները, որպես պայքարի միջոց՝ որոշել են կիրառել քաղաքացիական անհնազանդությունը՝ «Չենք վճարելու անօրինական ավտոկանգառների համար» կարգախոսի ներքո:

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչում սկսվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 7-8-ը Աջափնյակը մասամբ կջրազրկվի’