‘Նախարարը կոչ է անում ծնողներին հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ չգնել ‘

1794

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրում է.

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար:

Նախորդ հոդվածը‘Իտալացիները մեղադրում են իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է ՃՈ-ն հանրահավաքի առիթով կարգավորելու փողոցները’