‘Նախարարությունը հրապարակել է Գառնու կամրջի վերանորորոգման մանրամասները’

964

Մարտի 12-ին մի խումբ քաղաքացիներ բաց նամակով դիմել էին Մշակույթի նախարարին և պահանջել էին մինչև մարտի 15-ը հրապարակել այն ամենը , ինչ կապված է Գառնու կամրջի վերանորոգման հետ: Հիշեցնենք, որ կամուրջը վերջերս վերանորոգվել է և, ըստ մասնագետների, կորցրել է իր նախկին տեսքը: Մշակույթի նախարարությունը հրապարակել է կամրջի վերանորոգման ողջ նախապատմությունը:

Ըստ այդ հրապարակման՝ 2006 թվականին կազմվել է կամրջի վերականգնման նախագիծը, որը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նույն թվականի հուլիսի 11-ի N 6 նիստում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են «Կոտայքնախագիծ» ՍՊԸ կողմից, որը հուշարձանների վերականգնման ոլորտում ունի փորձ և համալրված է համապատասխան մասնագետներով:

2010 թվականին պետական բյուջեի միջոցներով և հաստատված նախագծով կատարվել են կամրջի հյուսիսային կողմի արևմտյան` փլուզման եզրին կանգնած պատի մասնակի վերականգնման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների շարունակությունն ապահովելու նպատակով 2011 թվականին հարցը կրկին դրվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստի օրակարգում, քննարկվել և որոշվել է. «ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել հարցը, վերանայել բոլոր արխիվային նյութերը և ներկայացնել առաջարկություն»: 2012 թվականի հունվարի 20-ի նախարարության գիտամեթոդական խորհրդի N 1 նիստում քննարկվել է կամրջի վերականգնման և ամրակայման նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը` հիմք ընդունելով ճարտարապետ Ալբերտ Բալասանյանի կողմից 1945 թվականին կատարված արխիվային չափագրությունները և ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գրքում «կամրջի կառուցվածքը իրականացված է սրբատաշ տուֆով և կրաշաղախով» նշումը: Խորհուրդը 11 կողմ և 4 դեմ քվեարկությամբ որոշում է կայացրել` առաջարկել նախագծող կազմակերպությանը վերանայել նախագիծը, մասնավորապես նշելով. «…կամրջի եզրապատերը վերականգնել կամարի պահպանված հին սրբատաշ քարերի տաշվածքի օրինակով …»:

ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով 2011 թվականին ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամին է ներկայացրել համապատասխան ծրագիր, որն արժանացել է հավանության: Այնուհետև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ կնքվել է համագործակցության հուշագիր: Նախարարության 2012 թ. մարտի 30-ի N 01/14.1/1315-12 գրությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին են տրամադրվելգիտամեթոդական խորհրդի 20.01.2012 թ. N 1 նիստի որոշման հիման վրա լրամշակված և սահմանված կարգով փորձաքննված ու համաձայնեցված նախագծային փաստաթղթերը:

Գնման ընթացակարգը սկսելու նպատակով կազմվել են վերականգնման աշխատանքների իրականացման գնման հայտարարության և հրավերի տեքստերը, որոնք քննարկվել և հաստատվել են ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հայտերը գնահատող հանձնաժողովի` 2012 թ. ապրիլի 4-ին կայացած նիստում, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանատան` ծրագրի պատասխանատու աշխատակիցների կողմից: Նյութերն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն և 2012 թ. ապրիլի 12-ին տեղադրվելwww.gnumner.am ինտերնետային հասցեում: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթները` հայտարարության և հրավերի տեքստերը /հրավերում ներառվել են աշխատանքների կատարման համարանհրաժեշտ պայմաններ` նմանատիպ գործունեության համապատասխանությունը, մասնագիտական փորձառությունը, տեխնիկական և ֆինանսական միջոցները, աշխատանքային ռեսուրսները և այլն/ գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են 2012 թ. ապրիլի 12-ին: Օրենքով սահմանված 40-րդ օրացուցային օրը` 2012 թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման նպատակով հայտարարված բաց ընթացակարգի հայտերի բացման նիստը:

Հայտ են ներկայացրել չորս կազմակերպություններ` «Բուրգ-999», «Մ. Լամբարյան», «Տիգրան-Ավիկ», «Դանիել» ՍՊԸ-ները: «ՊՄԱԹ ՊՄՊ ԲԸԱՇՁԲ 12/01» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն՝ որպես սահմանված պահանջներին համապատասխան և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից: Երկրորդ տեղ է զբաղեցրել «Բուրգ-999», երրորդ տեղ` «Մ. Լամբարյան», չորրորդ տեղ` «Դանիել» ՍՊԸ-ները:

2012 թ. հունիսի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման պայմանագիր:Պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 2012 թ. նոյեմբերի 20-ը, որը համապատասխան համաձայնագրով երկարացվել է մինչև 2013 թվականի հունվարի 31-ը: Պայմանագրի գինը կազմում է 33 423 368 (երեսուներեք միլիոն չորս հարյուր քսաներեք հազար երեք հարյուր վաթսունութ) դրամ, որը համաձայնագրով նախատեսված ծրագրի արժեքից պակաս է 11 237 000 (տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար) դրամով: Պայմանագրի առարկան ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացումն է (դրանում ներառված չենշարվածքի արտաքին մակերևույթի մշակման աշխատանքները):

«Կամուրջ» հուշարձանի վերականգնման թույլտվություն ստանալու համարնախագծի հեղինակ Ռ. Դավթյանի և մրցութային կարգովհամապատասխան լիցենզիա ունեցող «Էդիկ Կարախանյան ևընկերներ» ՍՊԸ-ի հետ կնքվել են համապատասխանաբարհեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր: Աշխատանքները մեկնարկել են սահմանված ժամկետում. 1-ին փուլում դրանք իրականացվել են պատշաճ մակարդակով: Աշխատանքների կատարման 2-րդ փուլում ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա կամրջի նիշերի փոփոխության հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նաև կամրջի եզրապատերի նկարվածքը: ՊՈԱԿ-ի կողմից նախարարության համաձայնությանն է ներկայացվել կամրջի վերականգնման նախագծի լրամշակված նախագծային առաջադրանքն ու փորձաքննված աշխատանքային նախագիծը, որը համաձայնեցվել և հանձնվել է ՊՈԱԿ-ին՝ վերականգնման աշխատանքները շարունակելու համար:

Կապալառու կազմակերպության կողմից «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետում և համապատասխան համաձայնեցված նախագծին (առկա են տեխնիկական և հեղինակային հսկողության ակտերը): Միևնույն ժամանակ, նախարարության կողմից աշխատանքները կհամարվեն ավարտված 2012 թ. հունվարի 20-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ շարվածքի արտաքինմակերևույթի մշակման աշխատանքները սահմանված ժամկետումիրականացվելուց հետո:

Հավելենք նաև, որ վաղը Մշակույթի նախարարության դիմաց ակցիա է լինելու:

Նախորդ հոդվածը‘Չավեսի մարմինը դամբարանում չի տեղադրվի’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենի զեկույց 2012. Գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ’