‘Նախարարություն.Կիրակի արձանագրվել է H1N1 վարակով 2 հիվանդի մահ’

1236

Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։ Այս օրերին հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ կոնսիլիումներ են կազմակերպվում։ Ցավոք, ոչ միշտ է հնարավոր լինում հասնել արդյունքի։

Տեղեկացնում ենք, որ, չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների գրեթե տասնօրյա տքնաջան պայքարին, կիրակի  արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաև սիրտթոքային ծանր անբավարարություն։

Այսօվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:

Առողջապահության նախարարություն

Նախորդ հոդվածը‘Լատվիայում կարգելվի դեմքը ծածկող մուսուլմանական հագուստը’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի գրոհայինները Սիրիայում հարյուրավոր պատանդներ են վերցրել’