Նախարար․ Սաուդյան Արաբիան ընտրություն չի կատարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

338

Սաուդյան Արաբիան մտադիր չէ ընտրություն կատարելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կամ միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ ալ Իբրահիմը երեքշաբթի ճապոնական գործարար Nikkei թերթում հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում։

«Մենք սերտ առևտրային կապեր ունենք թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ և մտադիր ենք դրանք պահպանել»,- ասել է նախարարը։

Պատասխանելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալու հավանականության մասին հարցին՝ Ֆեյսալ ալ Իբրահիմը նշել է, որ այդ միջոցները «միակողմանի բնույթ են կրում և կմնան միակողմանի»՝ դրանով իսկ հասկացնելով, որ Սաուդյան Արաբիան մտադիր չէ պաշտպանելու սանկցիաների քաղաքականությունը, որը վարում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան առաջարկել է Ուկրաինայում «բժշկական միջանցք» բացել
Հաջորդ հոդվածըԴատարանը ՌԴ զինծառայողին դատապարտել է ցմահ ազատազրկման