‘Նախարար. Աղքատության մակարդակը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում’

1075

Հայաստանի կառավարությունը ծրագրում է 2014 թվականին նվազեցնել աղքատության մակարդակը, որն ամենաբարձրն է տարածաշրջանում: Ինչպես խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հաղորդել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, 2010 թվականին հանրապետությունում արձանագրվել է աղքատության ամենաբարձր մակարդակ (35,8 տոկոս)` նախաճգնաժամային 27.6 տոկոսի համեմատ: 2011 թվականին այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 35 տոկոս: 2012  թվականի վերաբերյալ վիճակագրություն դեռ չկա, սակայն, Ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, աղքատության մակարդակը կկազմի շուրջ 32-33 տոկոս և 2014 թվականին էլ ավելի կկրճատվի, ասել է նախարարը: Նա նշել է, որ 2014 թվականին աղքատության կրճատում է նախատեսվում սոցիալական ծախսերի ավելացման հաշվին: 

Նախորդ հոդվածը‘Քնած է, լավ էլ քնած է. Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի բացատրությանը օգտատերերը չեն հավատում ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. «Ռոման» շարունակում, իսկ Մխիթարյանը վերադարձնում է իր փայլը’