‘Նախարար. Վերահսկիչ պալատը շինարարությունը շփոթել է քաղաքաշինության հետ’

874

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ՝ կառավարության մի քանի անդամներ այսօր լրատվամիջոցներին պարզաբանումներ տվեցին հունիսի 13-18-ը Վերահսկիչ պալատի ներկայացրած՝ տարբեր ոլորտներում տեղ գտած համատարած չարաշահումների վերաբերյալ: 

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց, որ 2012-ին ՎՊ-ը նախարարությունում ստուգումներ չի իրականացրել, սակայն տարեկան հաշվետվության մեջ տեղ է գտել «քաղաքաշինություն» տերմինը»:

Ըստ նախարարի՝ Վերահսկիչ պալատը «քաղաքաշինություն» տերմինը խառնել է «շինարարության» հետ։

«Շինարարական աշխատանքներ իրականացնում են բոլոր նախարարությունները, ճիշտ կլիներ օգտագործել շինարարություն տերմինը»,-ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ 2012 թ. բյուջեով քաղաքաշինության համար նախատեսված 6,5 մլրդ դրամից հաջողվել է տնտեսել 1,5 մլրդ դրամ, որից 53մլն դրամը վերադարձվել է պետբյուջե։

Նախորդ հոդվածը‘Վարչապետն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Նախագահ Մուրսին չի ընդունել եգիպտական բանակի վերջնագիրը’