‘Նախարար. Carrefour-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս’

818

Carrefour-ն արդեն Հայաստանում է, իսկ էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել կազմակերպության աշխատակիցներին՝ տնտեսական ոլորտում առաջացած խնդիրների պարզաբանման հարցում:

Այս մասին այսօր ԱԺ-ում 2012 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ էկոնմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Carrefour-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, մենք փորձում ենք աջակցել նրանց, պարզաբանումներ տալ»,- ասել է նախարարը:

Վահրամ Ավանեսյանը կարծիք է հայտնել, որ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել: Նախարարն ընդգծել է, որ անդրազգային կորպորացիաների հետ աշխատանքը գերակա ուղղություններից է լինելու:

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակը կոչ է անում դադարեցնել «ոչ բարոյական» նկարահանումները’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլի» պաշտոնական կայքը Մխիթարյանի մասին տեղեկատվություն է տարածել’