‘Նախկինում՝ եղբայրներ, այժմ՝ քույրեր’

14522

Վաչովսկի ընտանիքի անդամներից երկրորդը՝ 48-ամյա ռեժիսոր Էնդի Վաչովսկին, փոխել է սեռը, և այժմ նրա անունը Լիլի է, փոխանցում է Variety-ն: Իր հայտարարությւան մեջ կինոգործիչը նշել է, որ նման որոշում կայացնելը հեշտ չի եղել, սակայն ընտանիքը, այդ թվում նաև իր ավագ եղբայրը՝ տրանսգենդեր Լարրին, որը 2003 թվականից իրեն կոչում է Լանա, սատարել են իրեն:

«Ես գիտեի, որ ինչ-որ պահի պետք է հրապարակավ արտահայտվեմ: Դա, գիտե՞ք, դժվար է թաքցնել: Սեռափոխվելը հեշտ չէ. ստիպված եք բախվել դառն իրականությանը և ողջ կյանքը դիմանալ մարդկանց բացահայտ թշնամանքին ու ագրեսիային»,- պարզաբանել է Վաչովսկին՝ հավելելով, որ ինքն աշխատում է պինդ մնալ և լավատես լինել, որպեսզի օրինակ ծառայի ուրիշներին:

Վաչովսկիները, որոնք սեռը փոխելուց  առաջ հայտնի էին որպես «Վաչովսկի եղբայրներ», «Մատրիցա», «Կապ», «V- նշանակում է վենդետա» և այլ ֆիլմերի բեմադրիչներն են: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. 5-ին գումարած 3 հավասար է 8-ի. Սիվիլնեթ’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյան. 6 առաջարկ ԸՕ-ի հետ կապված ‘