‘Նախկինում 7 անգամ դատապարտված տղամարդու մոտ կրկին լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել’

716

Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկություն են կատարել քրեական գործով կալանավորված, նախկինում 7 անգամ դատապարտված, 1959 թ. ծնված Մարտին Շ.-ի տան օժանդակ շինությունում, որտեղից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 4 փամփուշտով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դժգոհ է իր հետախուզությունից՝ Պուտինի պլանները ոչ ճիշտ գնահատելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել դանակով քաղաքացուն երկու անգամ հարվածելու համար’