Նախկին իրավաբան․ Գաղտնի փաստաթղթերի գործով Թրամփին մեղադրանք չի ներկայացվի

207

Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Թիմոթի Փարլատորեի կարծիքով՝ քաղաքական գործչին մեղադրանք չի ներկայացվի գաղտնի փաստաթղթերի հանդեպ անպատշաճ վերաբերմունքի վերաբերյալ գործով, կիրակի հաղորդել է The Hill թերթը։

«Ոչ, ամենևին չեմ զարմանա, եթե Թրամփին մեղադրանք չառաջադրվի։ Եթե նույնիսկ Թրամփը շատ բան է արել այն ամենից, ինչի մասին հայտարարվում է, նրա հանդեպ դատական հետապնդումը լավագույն որոշումը չի լինի։ Հնարավոր է՝ այլ հարցերով հետաքննությունը շարունակվի»,- թերթը մեջբերում է իրավաբանի խոսքը, որը նաև նշել է, որ այս շաբաթ մեծ հանձնախումբը կհավաքվի՝ նոր ապացույցներ քննարկելու համար։

The Washington Post թերթի տվյալներով՝ Թրամփի օգնականները նրա Մար ա Լագո կալվածքից (Ֆլորիդա նահանգ) գաղտնի փաստաթղերով մի քանի տուփեր են դուրս բերել՝ այնտեղ ՀԴԲ գործակալների ժամանելուց մեկ օր առաջ։

Նախկին նախագահը պնդում է, որ ոչ մի խախտում չի արել, քանի որ ինքը` որպես նախագահ, լիազորություն է ունեցել գաղտնազերծելու իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը։ Մինչդեռ այդ լիազորությունները չեն տարածվում միջուկային ոլորտին վերաբերող փաստաթղթերի վրա, իսկ The Washington Post-ի տվյալներով՝ հենց այդպիսի փաստաթղթեր են եղել Մար ա Լագոյում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՊՆ-ն հաղորդել է ՈՒԶՈՒ-ի լայնածավալ հարձակման ձախողման մասին
Հաջորդ հոդվածըInstagram-ը հանել է Ռոբերտ Քենեդի Կրտսերի ակաունտի արգելքը