Նախկին խորհրդական․ Ուկրաինան պետք է խուսափի ուժային լուծումից Կիև-Պեչորյան վանքում

200

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կանոնիկ Կիև-Պեչորյան  վանքի շուրջ ուժային լուծումը «շատ վատ» հետևանքներ կունենա երկրի համար։

Նման կարծիք է հայտնել ուկրաինացի տնտեսագետ և քաղաքագետ Օլեգ Սոսկինը, որը եղել է Ուկրաինայի նախագահներ Լեոնիդ Կրավչուկի (1991-1994) և Լեոնիդ Կուչմայի (1994-2005) խորհրդականը։

«Այդ իրադարձությունները Կիև-Պեչորյան վանքի և ՈՒՈՒԵ-ի դեմ, և արդեն Պոչաևյան վանքի շուրջ էլ է այդ գործընթացն սկսվել, դրանք չափազանց վտանգավոր իրադարձություններ են,- ասել է նախկին խորհրդականը։- Կարծում եմ, որ պետք չէ ուժով գործել»։

Սոսկինը պարզաբանել է, որ հարկավոր է ինչ-որ լուծում գտնել քրիստոնեական արժեքների շրջանակներում, քանի որ «երբ սկսում են ուժ գործադրել, մարդիկ «համի են ընկնում»»։

Քաղաքագետը նաև իշխանություններին նախազգուշացրել է, որ ուժային մեթոդներով վռնդվելու դեպքում վանքի հոգևորականները «կարող են դառնալ հավատի նահատակներ»։ Ընդ որում՝ նա հիշեցրել է, թե որքան վտանգավոր են կրոնական հողի վրա տեղի ունեցող բախումները՝ գործող պաշտոնյաներին մեղադրելով, որ նրանք չգիտեն պատմություն, այդ թվում՝ կրոնական պատերազմի պատմությունները։

Ի դեպ, Օլեգ Սոսկինն ինքը 2000 թ․ ղեկավարում էր ուկրաինացի ազգայնականների 200-անոց խումբը, որոնք փորձել էին ներխուժել Կիև-Պեչորյան վանք և ՈՒՈՒԵ-ի հետևորդներից պահանջում էին «ռադ լինել իրենց Մոսկվան»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնով․ «Հանուն դեմոկրատիայի գագաթնաժողովի» մասնակիցներն անտեսել են ՈՒՈՒԵ-ի դեմ հալածանքները
Հաջորդ հոդվածըՄեսսին պատրաստ է ցածր աշխատավարձի դիմաց խաղալ «Բարսելոնայում»