‘Նախկին նախագահ. Ահմադինեժադի կառավարությունը ոչնչացրեց Իրանի երեսնամյա ձեռքբերումները’

989

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարությունը ոչնչացրել է Իրանի Իսլամական Հանրապետության երեք տասնամյակների ձեռքբերումները, հայտարարել է Իրանի նպատակահարմարության խորհրդի ղեկավար, երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, այսօր հաղորդել է ILNA-ն: Ռաֆսանջանին քննադատել է նրանց, ովքեր պաշտպանում են Ահմադինեժադին և նրա կողմնակիցներին: «Ես զարմացած եմ, որ որոշ մարդիկ, հատկապես՝ հոգևորականներ, պաշտպանում են նրանց: Ավելի տարօրինակ է, որ նրանց (Ահմադինեժադին և նրա համախոհներին) չեն դադարել պաշտպանել նաև այժմ, երբ բոլորի համար արդեն պարզ է նրանց էությունը»,- ասել է նախկին նախագահը:

Ռաֆսանջանին Ահմադինեժադին և նրա կողմնակիցներին մեղադրում է երկրում տիրող անկարգության համար պատասխանատվությունից խուսափելու մեջ, ինչը, նրա խոսքերով՝ հենց իրենք էլ ստեղծել են: Ըստ Ռաֆսանջանիի՝ վարչակարգն, ընդհանուր առմամբ՝ կործանարար քաղաքականություն է վարում: Նա չի ասել՝ արդյո՞ք առաջադրվելու է 2013 թ. հունիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում: Նշենք, որ Մահմուդ Ահմադինեժադը, ըստ երկրի սահմանադրության, չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար, փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Կանայք ավելի երկար քնի կարիք ունեն, քանի որ նրանց ուղեղն ավելի շատ է աշխատում’
Հաջորդ հոդվածը‘Google Reader-ը կփակվի հուլիսի 1-ին’