‘Նախկին նախագահ Սաակաշվիլիի գործով հարցաքննվել է առնվազն 100 վկա’

1027

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հարցաքննվել է մոտավորապես 100 վկա, հաղորդել է գլխավոր դատախազությունը:

«Հետաքննությունը վարվում է 2013 թ. հոկտեմբերի 25-ից, և արդեն քննչական շատ գործողություններ են անցկացվել, հարցաքննվել են հարյուրի չափ վկաներ, գործին կցվել են կարևոր նշանակություն ունեցող տեսագրություններ, փորձաքննությունների արդյունքներ և այլ փաստաթղթեր: Միայն փաստագրական ապացույցները կազմում են 80 հատոր», ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Գլխավոր դատախազության համոզմամբ՝ մեղադրյալների փաստաբանների պնդումներն ապացույցների բացակայության մասին «լուրջ չեն»: «Փաստաբաններին մեղադրանքի ապացույցները ներկայացվել են հուլիսի 29-ին: Հետևաբար՝ ապացույցների բացակայության մասին պաշտպանական կողմի պնդումներն անլուրջ են և նպատակ ունեն մոլորեցնելու հանրությանը»,- ասված է դատախազության հայտարարության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, որ «այն հարցը, թե արդյո՞ք այդ ապացույցները բավարար են և հավաստի են՝ կորոշի դատարանը»: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կանայք փրկվել են՝ «սուզվելով» իրենց վրա խոյացող գնացքի տակ (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘Սողանք Հնդկաստանում. 21 զոհ, 150-ը՝ փլատակների տակ’