‘Նախկին ոստիկանապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման’

796

Արգենտինայի դատարանը մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար  ցմահ ազատազրկման է դատապարտել 1976-83թթ. ռազմական խունտայի օրոք բաձրաստիճան պաշտոն զբաղեցրած  Հայմե Սմարթին, հայտնում է BBC-ն:

Հայմե Սմարթը, որը ղեկավարում էր մայրաքաղաքի ներքին գործերի վարչությունը,  ևս 22 անձանց հետ մեղավոր է ճանաչվել, այսպես կոչված, «կեղտոտ պատերազմի» տարիներին գաղտնի բանտերի ստեղծման, մարդկանց առևանգման, ինչպես նաև ընդդիմադիր գործիչներին առանց դատաստանի ձերբակալելու և  տանջամահ անելու  համար:

Հիշեցնենք, որ 1970-ական թվականներին, երբ Արգենտինան կառավարվում էր ռազմական բռնապետության կողմից, հազարավոր մարդիկ ձերբակալվել են և առանց դատարանի որոշման սպանվել կամ հայտնվել գաղտնի բանտերում, որտեղ շատ քչերին է հաջողվել ողջ մնալ:

Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ են հուղարկավորված Արգենտիայի բռնապետական ռեժիմի զոհերը: Ամենայն հավանականությամբ՝ նրանց դիակներն այրվել են:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն առաջին անգամ կմասնակցի ՀՀՇ համագումարին’
Հաջորդ հոդվածը‘Ծննդյան շաբաթվա օրերին ծառայության է անցել պարող ոստիկանը (տեսանյութ)’