Նախկին փոխնախագահի տանը գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել

243

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը դարձել է գաղտնի փաստաթղթերի նկատմամբ ամերիկյան բարձրաստիճան քաղաքական գործիչների անպատշաճ վերաբերմունքի հետ կապված սկանդալի հերթական զոհը։ Փենսի տանը հայտնաբերվել են «գաղտնի» կնիքով փաստաթղթեր, որոնք արդեն փոխանցվել է ԱԴԾ-ին։

Դրանից առաջ գաղտնի փաստաթղթեր էին հայտնաբերվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և գործող նախագահ Ջո Բայդենի տներում (վերջինիս դեպքում այդ փաստաթղթերը վերաբերում են այն շրջանին, երբ նա զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը Բարաք Օբամայի վարչակազմում)։ Ընդ որում՝ Թրամփին ընդհանրապես դատաքննություն է սպասվում պետական գաղտնիքների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Թրամփն անմիջապես հանդես է եկել Մայք Փենսի պաշտպանությամբ։ Իր Truth Social  սոցցանցում նա հայտարարել է, որ նախկին փոխնախագահը ոչ մի մեղք չունի։

«Նա իր կյանքում երբեք գիտակցաբար որևէ անազնիվ բան չի արել, հանգիստ թողեք նրան»,- գրել է Թրամփը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊերուի նախագահը պատրաստ է հրաժարական տալ
Հաջորդ հոդվածըՍտեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում