‘Նախնական. Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է’

1163

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ տեղի ունեցած Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ ԿԸՀ-ի, նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: 

Գևորգյանն ըստ նախնական արդյունքների ստացել է 8453 ձայն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: 

Թեկնածու Սասուն Գրիգորյանը ստացել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն:

Գործող քաղաքապետին ոչ պաշտոնապես ստատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: 

Նախորդ հոդվածը‘The Sun. Լեմպարդը կգլխավորի «Չելսի»-ն’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Նեյմարին’