‘Նախնական դատական նիստ Ռուբեն Հայրապետյանի դեմ գործով ‘

964

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին տեղի կունենա նախնական դատական նիստ քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ գործարար Ռուբեն Հայրապետյանի գործով:

Հայցվորը պատասխանողից պահանջում է հատուցում իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար:

Lragir.am-ի փոխանցմամբ, գործարարի դեմ նույնպիսի հայցապահանջով քաղաքացիներ Գարեգին Չուգասզյանի և Դավիթ Սանասարյանի հայցադիմումներն ընդունվել են հիշյալ դատարանի դատավորներ՝ համապատասխանաբար Աիդա Դավթյանի և Էդուարդ Ամալյանի վարույթ:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի հայկական միությունների ֆորում. Հունգարիայի և Ադրբեջանի դեմ հայց ենք ներկայացնելու ՄԻԵԴ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը Սիրիայի հետ սահմանին ‘