‘Նախնական տվյալներով՝ փոխքաղաքապետի վարորդը ծեծի է ենթարկել ցուցարար ակտիվիստին’

1450

Կոմիտաս 5 հասցեում քիչ առաջ ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը: Ռեժիսոր Վարդան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նրա լուսանկարն ու գրել.

«Կոմիտաս 5-ի կառուցապատողը անցել է ֆիզիկական բռնության մեթոդների։ Ականատեսների վկայությամբ տարածք այցելած փոխքաղաքապետի վարորդը և չպարզված մեկը դաժան ծեծի են ենթարկել Անուշավան Գրիգորյանին»:

Արաբկիր համայնքի ոստիկանության պետի տեղակալը eMedia.am–ի հետ զրույցում նշել է, որ Անուշավանի խոսքերով իրեն 5–6 հոգի է ծեծել և այժմ ոստիկանությունը փնտրում է նրանց։

Դեպքի վայրում գտնվողները շտապօգնություն են կանչել և Անուշավան Պետրոսյանին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Այնուհետև Արաբկիր համայնքի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը նրան խնդրել է գնալ բաժանմունք և հայտարարություն տալ «արդարությունը հաստատելու նպատակով»։ Անուշավան Պետրոսյանը, սակայն, հրաժարվել է, նշելով, որ ինքն է առաջինը վիրավորել, ինչի համար էլ իրեն ծեծել են և այդ հարցն ինքն էլ կլուծի։

Հիշեցնենք, որ երեկ ԱՆուշավան Պետրոսյանն ի նշան բողոքի կտրել էր ձեռքի երակները: 

Նախորդ հոդվածը‘2 երեխաների մահվանից ամիսներ անց ռուսական հրաձգարանում ոչինչ չի փոխվել’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյան. Եթե Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է, ապա Ասոցացման համաձայնագիրն էլ է բիզնես’