‘Նախորդ տարում ավելացել է ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը ‘

900

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության մուտքի վիզաներ ստացած անձանց թվում անցած տարի գերակշռել են  ԱՊՀ երկրների  քաղաքացիները: «Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության բաժնի պետ՝ Կարինե Ավետիսյանը: Ամենաշատ մուտքի վիզա  ստացած  օտարերկրյա քաղաքացիների տասնյակում են հայտնվել Ռուսաստանի Դաշնության (8927), ԱՄՆ-ի (1252), Ֆրանսիայի  (673), Իրանի (560), Ուկրաինայի (452), Գերմանիայի (405), Լեհաստանի (338), Լիբանանի (291), Թուրքմենստանի (264) և Իտալիայի (197) քաղաքացիներ: 

Կարինե Ավետիսյանի տեղեկացմամբ, անցած տարի մուտքի վիզա է  տրվել ընդհանուր առմամբ 16 հազար 317 քաղաքացու, որից ԱՊՀ երկրներից՝ 9971  քաղաքացիներ, իսկ այլ երկրներից՝ 6346 քաղաքացիներ: Անցած տարվա ընթացքում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը 2012թ.-ի համեմատ ավելացել է` 805-ով: Անցած տարի առաջին անգամ ԼՂՀ մուտքի վիզաներ են ստացել՝ Ֆիջիի, Լիբիայի և Ֆիլիպիների քաղաքացիներ:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի հանրահավաքը քաղաքական նոր շրջափուլի մեկնարկ կարող է հանդիսանալ. Ավետ Պողոսյան’
Հաջորդ հոդվածը‘«Հրաժարականի կարողությունը բոլորին չի տված»’