‘Նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը Ադրբեջանում «հանկարծակի» մահացել է’

1656

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանության նախարարության վրա, հայտնում են, որ «անսպասելի կերպով» Գանձակում մահացել է նախօրեին Աղբուլաղ գյուղի մերձակայքում գերի ընկած Տավուշի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Պետրոսյանի մահվան պատճառը սիրտ-անոթային սուր անբավարարությունն է:  Սակայն հաշվի առնելով նախկին փորձը եւ այն, թե տարածվող տեսանյութում ինչպես են վարվում հայ գերու հետ ադրբեջանցի զինվորականները, չի բացառվում, որ նրան պարզապես սպանել են: Պետրոսյանի մահվան մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցչությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական հյուսիսարեւելյան սահմանը հատել եւ ադրբեջանական ռազմական իշխանությունների կողմից առեւանգվել է Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը: Չինարիի Գյուղապետ Սամվել Սողոյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ Պետրոսյանը սահմանը պատահաբար հատել է ոչ սթափ վիճակում: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները Պետրոսյանին փորձում էին ներկայացնել որպես դիվերսանտ: 

Նախորդ հոդվածը‘Կրեմլի հաղորդագրությունը Ալիեւի եւ Սարգսյանի հետ հանդիպումներում ԼՂ հարցը չի կարեւորում’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2018-ի նախապատրաստական աշխատանքների համար մինչև 2017 թվականը կտրամադրվի 5,8 մլդ ռուբլի’