‘Նահանագապետ, համայնքների ղեկավարներ, գրադարան. Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ’

1733

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Ըստ Սարգսյանի մամլո ծառայության, որի շրջանակներում նախատեսված են նաեւ Սարգսյանի մի շարք հանդիպումներ: 

Հանդիպումներ էլ, մեղմ ասած, բավականին ուշագրավ են, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Սարգսյանը ԱՄՆ է մեկնում որպես «ՀՀ նախագահ»:

Սարգսյանը Բոստոնում հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ, հետո կհյուրընկալվի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, կայցելի կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա, «Սամբերգ» համաժողովների կենտրոնում հանդիպում կունենա ամերիկահայ գիտնականների հետ: Նախատեսված է նաև նրա հանդիպումը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց՝ հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ: Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում Սարգսյանը, ուշադրություն, հանդես կգա դասախոսությամբ և կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ:

Նախատեսված է Սարգսյանի այցելությունը նաև հայաշատ Ուոթերթաուն քաղաք: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի տեղի հայկական կենտրոններ և եկեղեցիներ, ինչպես նաև «Հայկական ժառանգության պուրակ», որտեղ հիմնված հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այսինքն, ինչպես տեսնում ենք, հերթական անգամ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը որեւէ լուրջ պաշտոնյայի հետ հանդիպում չի ունենալու:  

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’