‘Նահանգապետը պաշտպանել է Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանելու գաղափարը’

5456

Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հավանություն է տվել Վոլգոգրադի վերանորոգված օդանավակայանը Ստալինգրադ անվանակոչելու գաղափարին, ասվում է մարզի վարչակազմի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ստալինգրադյան ճակատամարտի 75-ամյակի առթիվ օդանավակայանը անվանափոխելու առաջարկով հանդես են եկել վետերանների կազմակերպությունները: «Դա հայրենասիրական դաստիարակության լավ օրինակ կլինի երիտասարդների համար, նշան, որ մենք հարգում ենք Ստալինգրադը պաշտպանած մեր հայրերի ու պապերի նվաճումներն ու սխրանքները»,- ասել է Վոլգոգրադի վետերանների մարզխորհրդի նախագահը:

2014 թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել, որ հանրաքվեից հետո Վոլգոգրադին կարող է վերադարձվել իր պատմական անունը: Սակայն, 2015 թ. պետդուման մերժեց Վոլգոգրադն անվանափոխելու և Ստալինգրադ անվանելու առաջարկը:

1589 թ. հիմնադրված քաղաքը կոչվում էր Ցարիցին, 1925 թ. վերանվանվեց Ստալինգրադ: 1961 թ. անձի պաշտամունքի դեմ պայքարի շրջանակներում քաղաքը վերանվանեցին Վոլգոգրադ:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Բժիշկները հիվանդի ստամոքսից 40 հատ դանակ են հանել’
Հաջորդ հոդվածը‘ «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բորուսիա Մ.»-ը և «Կոպենհագեն»-ը դուրս եկան ՉԼ-ի խմբային փուլ’